«Ժողովուրդ». Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների ծախսերը կավելացվի՞ 30 մլն դրամով


10:22 , 30 նոյեմբեր, 2016

«ՀՀ կառավարությունը մտադիր է առաջիկայում վերաբաշխման «եղանակով 30 մլն դրամով ավելացնել արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների ծախսերը: Այս որոշման  մասին նախագիծը ֆինանսների նախարարությունը այսօր կներկայացնի ՀՀ կառավարության նիստին:

 

Հայտնի է, որ ՀՀ պետական բյուջեից չնչին գումարներ  են հատկացվում օտարերկրյա պատվիրակությունների ընդունելության համար: Պաշտոնյաները մշտապես կուլիսներում դժգոհում են, որ մոտ100-150 հազար դրամ գումար հատկացնելը պատվիրակություն ընդունելու համար ուղղակի ծիծաղելի է:

 

 Այդ իմաստով օտարերկրյա պատվիրակությունների ընդունելությունների համար տարեկան 30 մլն դրամի ավելացումը բավականին ուրախացրել է շատ չինովնիկների: Թեև հայկական ճոխ հյուրասիրությունների համար դա էլ է ճոխ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։