«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի կողմից ապտակ ստացած Սիլվա Համբարձումյանին պատկանող ընկերությունները սնանկանում են


09:10 , 30 նոյեմբեր, 2016

«Ինչպես երևում է՝ հայտնի գործարար, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից ապտակ ստացած Սիլվա Համբարձումյանին պատկանող ընկերությունները մեկը մյուսի հետևից սնանկանում են: «Ժողովուրդ» օրաթերթը իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել Էր, որ Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունը անհայտ պատճառներով  դադարեցրել է գործունեությունը: Իսկ հիմա հերթը Համբարձումյանի «Բուռ Գրուպ» ՍՊԸ-ինն է:

 «Ժողովուրդ» օրաթերթին  հայտնի դարձավ, որ Սիլվա Համբարձումյանին պատկանող «Բուռ Գրուպ» ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում: Ու մինչ ընկերությունը լուծարվում է, ՊԵԿ-ը շտապեց տուգանել նրանց: «Բուռ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Սիլվա Համբարձումյանը հաշվապահական հաշվառումը խախտումներով վարելու համար տուգանվել է 25 հազար դրամով: Ստացվում Է, որ ՊԵԿ-ն անտեղյակ է այս ընկերության լուծարման մասին: Ի՞նչպես կարելի է տուգանել արդեն գոյություն չունեցող ընկերությանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։