Մերկելի խմբակցությունը Ռուսաստանին անվանել է սպառնալիք ԵՄ-ի խաղաղությանը


08:30 , 30 նոյեմբեր, 2016

Բունդեսթագի պատգամավորները մեղադրել են ռուսական իշխանություններին Արևմուտքի բնակչությանը տարանջատելու փորձերի մեջ։ Բունդեթագում Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների խմբակցությունը մշակել է փաստաթուղթ՝ Ռուսաստանի հանդեպ արտաքին քաղաքական ռազմավարության մասին։ Այս մասին փոխանցում է DW-ն։

«Խաղաղությունը Եվրոպայում սպառնալիքի տակ է։ Այդ իսկ պատճառով եվրոպական պետությունների համագործակցությունը չի կարող հաշտվել Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի ագրեսիայի հետ»,-ասված է փաստաթղթում, որը միաձայն ընդունվել է նոյեմբերի 29-ին։

Մերկելի խմբակցությունը մեղադրել է ռուսական իշխանություններին Արևմուտքի բնակչության տարանջատման, Գերմանիայի կառավարության քաղաքականության վարկաբեկման փորձերի համար։

Պատգամավորները նշում են, որ այդ նպատակների համար Ռուսաստանը կիրառում է միջոցների լայն հավաքածու՝ հատուկծառայությունների գործունեությունից մինչ ԵՄ-ում աջ պոպուլիստական կուսակցությունների ֆինանսական աջակցություն։

Խորհրդարանականները կոչ են անում արդյունավետորեն դիմակայել դրան՝ դաշնակիցների ու գործընկերների հետ։

Պահպանողական կուսակցությունների բլոկը նաև խորհուրդ է տալիս ԵՄ-ին մշակել ՆԱՏՕ-ի շրջանակում ավելի արդունավետ պաշտպանական ռազմավարություն։ Մասնավորապես խոսքը հետախուզության ուժեղացման, սպառազինությունների գնման ոլորտում համագործակցության ամրապնդման մասին է։