23:52 , 29 նոյեմբեր, 2016
Barometer.am-ը գրում է.
Time ամսագիրը ամփոփել է տարվա արդյունքները ու հրապարակել 2016-ին թողարկված 10 լավագույն տեսախաղերի ցանկը։
Վարկանիշի առաջին տեղում լաբիրինթոսների ձևով հանելուկների մասին խաղն է, որը The Witness է կոչվում, երկրորդ տեղում է հայտնվել Ներթան Դրեյքի պատմության շարունակությունը՝ Uncharted 4-ը, իսկ երրորդում՝ Limbo-ի հեղինակների նոր խաղը, որը կոչվում է Inside։
Տասնյակի մնացած տեղերը ստացել են Tharsis, Burly Men at Sea, Dragon Quest Builders, Crashlands, Virginia, Battlefield 1 եւ No Mans Sky խաղերը։