23:44 , 29 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի արտգործնախարարները պայմանավորվել են Դոնբասի հարցով կոնտակտային խմբի շրջանակում շարունակել աշխատանքները նախարարների մակարդակով, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «նորմանդական ձեւաչափով» հանդիպման արդյունքներով։
«Վերջնական պայմանավորվածությունները հնարավոր են միայն այն դեպքում, եթե ներկայացված լինեն հակամարտության բոլոր կողմերը, ես նկատի ունեմ Կիեւի կառավարությունն ու Դոնեցկի ու Լուգանսկի ներկայացուցիչներին»,- ասել է Լավրովը։