Լավրովն ու Շտայնմայերը Մինսկում երկկողմ հանդիպում են անցկացրել


22:21 , 29 նոյեմբեր, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Ռուսաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը երկկողմ հանդիպում են անցկացնում Մինսկում:

Այս մասին «Ռիա Նովստի»-ին հաղորդել է ռուսական պատվիրակության կազմում գտնվող աղբյուրը:

Լավրովն ու Շտայնմայերը Մինսկում մասնակցում էին Ուկրաինայի հարցով «նորմանդյան քառյակի» (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա) նախարարական մակարադակով հանդիպմանը:

Ավելի վաղ Շտայնմայերը հայտարարել էր, որ Մինսկում ծրագրում է Լավրովի հետ քննարկել Հալեպում տիրող իրավիճակը: