ՆԱՏՕ-ի անդամ երկրները երբեք չեն ճանաչի Մերձդնեստրի անկախությունը. Սթոլթենբերգ


21:37 , 29 նոյեմբեր, 2016

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները երբեք չեն ճանաչի Մերձդնեստրի անկախությունը:

Սթոլթենբերգն այդ հայտարարությունն արել է Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում. «ՆԱՏՕ-ի երկրները չեն ճանաչել ու չեն ճանաչում Մերձդնեստրը։ Մենք այն համարում ենք Մոլդովայի անքակտելի մասը»։