19:06 , 29 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարությունը տվյալներ է ներկայացրել Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թվի մասին: Ըստ թուրքական Ihlas լրատվական գործակալության` տվյալները ներկայացվել են` հիմնվելով Թուրքիայի վիճակագրական ծառայության և ոստիկանական գլխավոր բաժանմունքի տրամադրած տեղեկատվության վրա:
Ըստ այդմ` 2016թ. առաջին 9 ամսվա ընթացքում, 2015թ. նույն ժամանկահատվածի համեմատ Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների քանակը 26.46 տոկոսով նվազել է՝ կազմելով 24մլն 671հզ316 հոգի:
Միայն 2016թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Թուրքիա այցելած զբոսաշջիկների քանակը նվազել է 25.79 տոկոսով և կազմել է 2մլն 449հզ. 948 մարդ: