18:26 , 29 նոյեմբեր, 2016
168.am-ը գրում է.
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել Ռուսաստանի և Սիրիայի ղեկավարությանը հրաժարվել այն թյուր պատկերացումից, թե Հալեպի գրավումը կարող է վճռական հաղթանակ լինել պատերազմում։
«Այդ հակամարտությունը չի ավարտվի, անկախ այն բանից, թե ինչ է հիմա տեղի ունենում ռազմական պլանում Արևելյան Հալեպում»,- հայտարարել է գերմանացի դիվանագետն այսօր։
Նա ասել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ կայանալիք հանդիպմանը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի փորձի բարելավել քաղաքում մարդասիրական իրավիճակը։