17:51 , 29 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Նորբերտ Ռյոտգենը կոչ է արել Գերմանիայի իշխանություններին պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Սիրիայում ստեղծված իրավիճակի հետ. հաղորդում է Interfax-ը՝ հղում կատարելով գերմանական ԶԼՄ-ներին։
«ԵՄ-ն պետք է նոր պատժամիջոցներ սահմանի ռուսական կողմի դեմ՝ նման վայրագությունների համար»,- ասված է Ռյոտգենի և «Կանաչների» պատգամավոր Ֆրանցիսկա Բրանտների համատեղ հայտարարության մեջ։