Մեսսիի հայրը բանակցել է ՊՍԺ-ի մարզական տնօրենի հետ


17:36 , 29 նոյեմբեր, 2016

Մեսսիի հայրը բանակցել է ՊՍԺ-ի  մարզական տնօրենի հետAysor.am-ը գրում է.

«Բարսելոնի» և Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիի հայրը բանակցել է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ արդեն հաջորդ ամռանը, հնարավոր, տեղափոխության հարցով, հայտնում է «Чемпионат»-ը:

Խորխե Մեսսին ներկայացնում է որդու շահերը: Փարիզյան ակումբի կողմից միջնորդի դերում եղել է ՊՍԺ-ի մարզական տնօրեն, հոլանդացի Պատրիկ Կլյույվերտը: Լիոնել Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնի» հետ նախատեսված է մինչև 2018 թվականը: