17:24 , 29 նոյեմբեր, 2016
Armlur.am-ը գրում է.
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Վարչապետ Կարապետյանը, բարձր գնահատելով Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը, նշել է, որ պետք է ակտիվ աշխատել առևտրատնտեսական համագործակցությունը ևս այդ մակարդակին հասցնելու և առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ:
Գիորգի Սագանելիձեն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, և Վրաստանը կարևորում է մեր երկրի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ