Իրանի կապի նախարարն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը


17:17 , 29 նոյեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ հարաբերություններն են այսօր քննարկվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի կապի նախարար Մահմուդ Վաեզիի հանդիպման ժամանակ, հայտնում է contact.az-ը։

Կողմերը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը։
Մահմուդ Վաեզին տեղեկություններ է հաղորդել իրանա-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի՝ տնտեսական համագործակցության վերաբերյալ աշխատանքների մասին։