Գյուղացիների պարտքը 820-ից հասցվեց 211 մլն-ի


17:19 , 29 նոյեմբեր, 2016

Image result for գյուղմթերքԱրդեն տևական ժամանակ է, ինչ տարբեր մարզերի խաղողագործներ բողոքում են դեռ անցյալ տարի մթերված խաղողի համար վարձատրություն չստանալու համար:

Վերը նշված խնդիրը սկսել է լուծում ստանալ: Այսօր պարզ դարձավ, որ սեպտեմբերին առկա 820 մլն դրամից ընկերությունների պարտքի գյուղացիական տնտեսություններին հասել է 211 մլն դրամ: Ինչպես նաև միջոցառումներ են ձեռնարկվել գյուղմթերքի իրացման, Հայաստանից Իրան մսաթմերքի արտահանման, պարարտանյութերի, սերմերի դիմաց նախկինում կուտակված պարտքերի հավաքագրման ուղղությամբ:

Հարկ է նշել նաև, որ բազմաթիվ հանդիպումներ են կազմակերպվել նաև բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ ներդրումային ծրագրերի խթանման նպատակով: