Հայտնի է Շահգալդյանի թոռանը դանակահարողի ինքնությունը


16:12 , 29 նոյեմբեր, 2016

kovalenko_shahgeldyan_copy.thumbAraratnews.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանությունը պարզել է Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռանը դանակահարողի ինքնությունը: Այս մասին մեզ հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից` ձեռնպահ մնալով առայժմ անուն նշել: Ոստիկանության լրատվականից հայտնեցին, թե ընթանում է հետաքննություն:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Կոտայքի մարզի «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17-րդ շենքի 17 բնակարանի բնակիչ 22-ամյա Տիգրան Շահգալդյանը՝ ոտքերի և նստատեղի հատվածում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վերքերով:

Այդ ժամանակ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե Շահգալդյանի թոռանը դանակահարել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Շաբաթ օրը՝ ՀՀԿ համագումարի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ինչպես Խաչատրյանը, այնպես էլ Շահգալդյանը հերքեցին այդ տեղեկությունները: