Կոլումբիայում տեղի ունեցած ավիավթարից փրկվել է ֆուտբոլային ակումբի պաշտպանը


15:16 , 29 նոյեմբեր, 2016

1482391340Կոլումբիայում տեղի ունեցած օդանավի վթարից փրկվել է միայն բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ալան Ռուշելը. հայտնում է Ria.ru-ն:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Բոլիվիայից Կոլումբիա թռչող օդանավում գտնվել են 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Օդանավի վթարից փրկվել է առնվազն 10 ուղևոր: