Ճապոնիայում թռչնի գրիպի պատճառով մոտ 300 հազար հավ կոչնչացնեն


14:32 , 29 նոյեմբեր, 2016

Ճապոնիայում թռչնի գրիպի պատճառով մոտ 300 հազար հավ կոչնչացնենAysor.am-ը գրում է.

Ճապոնական ծովի ափերի մոտ գտնվող Նիիգատա պրեֆեկտուրայի իշխանությունները որոշում են կայացրել ոչնչացնել տեղի թռչնաբուծարանի շուրջ 300 հազար հավի, այն բանից հետո, երբ այնտեղ հայտնաբերվել էր H5N8 թռչնագրիպը: Ինչպես հայտնում է ТАСС-ն, այդ մասին երեքշաբթի հաղորդել են պրեֆեկտուրայի իշխանությունները:

Տեղի իշխանությունների ներկայացուցիչները Սեկիկավա քաղաքի ֆերմաներից մեկում հայտնաբերել են մոտ 40 սատկած թռչուն, դրա հետ մեկտեղ, նրանցից 5-ի մոտ թռչնի գրիպ է հայտնաբերվել:

Վիրուսը հայտնաբերվել է նաև Աոմորի պրեֆեկտորայի հյուսիսում, որտեղ ֆերմաներից մեկում սատկած բադեր էին հայտնաբերել: Այդ կապակցությամբ այնտեղ պրոֆիլակտիկայի համար կոչնչացվի 16.5 հազար թռչուն:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն վիրուսի հայտնաբերման կապակցությամբ հրահանգել է արտակարգ միջոցներ ձեռք առնել դրա հետագա տարածումը կանխելու համար: