13:32 , 29 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ապրիլյան պատերազմի ժամանակ ականի պայթյունից գլխի շրջանում ծանր վիրավորում ստացած Նարեկ Ասատրյանն այսօր մահացել է: Այս մասին araratnews.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Վեց ամիս այդպես էլ գիտակցության չեկավ. նրա վնասվածքը կյանքի հետ անհամատեղելի էր: Մենք պարզապես պայքարում էինք»,-եզրափակեց Ասատուրյանը: