Դիմա Բիլանը մեքենա վարելիս հայկական երգ է երգում


14:10 , 29 նոյեմբեր, 2016

Asekose.am-ը գրում է.

Ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանը մեքենա վարելիս սիրում է հայկական երգեր լսել: Վերջինս Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում հնչում է Մարգարիտա Պոզոյանի և Արծվիկ Հարությունյանի «Հարազատ իմ քույր» երգը:

Ավելի ուշ Բիլանը ևս մեկ տեսանյութ է հրապարկել, որում երևում է, թե ինչպես է երգիչը հայերեն երգում: 


Իր հրապարակման տակ երգիչը գրել է Մարգարիտային. «Ես միշտ  սիրել եմ քեզ և կսիրեմ. Դու «ամենա»-ն ես»:

Հիշեցնենք, որ Բիլանը ռուսական «Ձայնը» նախագծում Մարգարիտա Պոզոյանի մարզիչն էր: