Ֆրանսիան պահանջում է Հալեպի հարցով ՄԱԿ ԱԽ-ի նիստ գումարել


13:58 , 29 նոյեմբեր, 2016

Ֆրանսիան պահանջում Է անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Սիրիայի Հալեպ քաղաքի իրադրությունը քննարկելու համար: Այս մասին հայտարարել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էյրոն:

Նա ընդգծել Է, որ ԱԽ-ի խորհրդակցությունն անհրաժեշտ Է անցկացնել «անհապաղ, որպեսզի ուսումնասիրվի այդ տառապյալ քաղաքի իրադրությունը և քննարկվեն նրա բնակչությանն օգնություն հասցնելու միջոցները»:

«Այժմ ավելի քան երբեւԷ անհրաժեշտ Է հասնել մարտական գործողությունների դադարեցման և ապահովել մարդասիրական օգնության անարգել ցուցաբերումը Հալեպում»,-ասված Է Էյրոյի հայտարարության մեջ: