13:50 , 29 նոյեմբեր, 2016
Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվա-կանի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արամ Բադալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից», - ասված է վարչապետի որոշման մեջ: