Բրազիլիայում պահանջում են նախագահի իմպիչմենտը


13:30 , 29 նոյեմբեր, 2016

1482373961Araratnews.am-ը գրում է.

Բրազիլիայի ձախակողմյան կուսակցությունների ներկայացուցիչները պահանջում են հետաքննություն սկսել երկրի նախագահ Միշել Տեմերի դեմ, նրանք պահանջում են նաև վերջինիս իմպիչմենտը. հաղորդում է Ria.ru-ն:

Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ երկրի մշակույթի նախկին նախարար Մարսելո Կալերոն ոստիկանությանը հաղորդել էր, որ Տեմերն իրեն հարկադրել է միջնորդ հանդիսանալ նախարարների կաբինետի անդամ Ժեդել Վիեյրա Լիմայի մասնակցությամբ գործարքում: Տեմերը հերքել է այս հայտարարությունը, իսկ Լիման հրաժարական է ներկայացրել կոռուպցիոն սկանդալի ֆոնին: