Պեսկովը հայտնել է, թե երբ է տեղի ունենալու Պուտինի ու Էրդողանի հաջորդ հանդիպումը


13:16 , 29 նոյեմբեր, 2016

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի հանդիպումը նախապատրաստվում է, սակայն այն տեղի կունենա 2017 թվականից ոչ շուտ։
Այդ մասին գործակալությանը հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Նման հանդիպում պատրաստվում է։ Կա ըմբռնում, որ այն սկզբունքորեն կանցկացվի բավական շուտ»։

Պեսկովը բացասաբար է պատասխանել հարցին, թե արդյոք հանդիպումը կանցկացվի մինչև տարեվերջ։ Նրա խոսքերով՝ երկկողմ հարաբերությունների ծավալն ազդեցիկ է և շատ բան կա վերականգնելու, ինչպես նաև ընդլայնելու բազմաթիվ ոլորտներում։

Պեսկովի խոսքերով՝ Պուտինը վերջերս Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ռուսական ավիացիան չի մասնակցել նոյեմբերի 24-ին Սիրիայի հյուսիսում թուրք զինվորականների վրա կատարված հարձակմանը։