Կարլսենը և Կարյակինը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար կմրցեն արդեն թայ- բրեքում


12:34 , 29 նոյեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի 12-րդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Գրոսմայստերները չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն թայ-բրեքում:

Նյու Յորքում ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի հիմնական պարտիաներն ավարտվեցին 6-6 հաշվով:

Թայ-բրեքը կխաղարկվի նոյեմբերի 30-ին: