Բրազիլացի ֆուտբոլիստներով օդանավ է կործանվել Կոլումբիայում. փրկվել է 10 մարդ (լուսանկարներ)


11:50 , 29 նոյեմբեր, 2016

Araratnews.am-ը գրում է.

Առնվազն 10 մարդ է փրկվել Կոլումբիայում տեղի ունեցած օդանավի վթարից. հայտնում է TASS-ը:

Բոլիվիայից Կոլումբիա թռչող օդանավում գտնվել են 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Օդանավում եղել են նաև բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի անդամները:

Մարզիկներն ուղևորվում էին Մեդելին՝ մասնակցելու Հարավային Ամերիկայի գավաթի խաղարկության շրջանակում կոլումբիական «Ատլետիկո Նասոնալ» ակումբի հետ հանդիպմանը:

000026_20D4488D50D2A51A4325807A00218070_457700 brazil-football-club-team_650x400_51480399570 chapecoense imgres