Հայտնի է` ինչպես եւ որտեղ է դանակահարվել Ջունգլը
11:34 , 29 նոյեմբեր, 2016
«Ջունգլ» մականունով Գեւորգ Սարգսյանի դանակահարության դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մեր տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի «Քրեյզի» գիշերային ակումբում: Տերյան փողոցում կնոջը ծեծելուց հետո Ջունգլը շտապել է նշված գիշերային ակումբ, որտեղ իրեն կորցրած բարձրացել է ակումբի բեմահարթակին եւ զվարճացել: Ապա վեճի է բռնվել ակումբում գտնվողներից մեկի հետ, որի ընթացքում էլ դանակի վնասվածք ստացել: Նրան դանակահարելու մեջ կասկածվում է Աբովյանի Չեչեն մականունով բնակիչը: