«Հայոց աշխարհ». Պատգամավորը խմբակցությունից դուրս գալով չի ունենա այլ խմբակցություն մտնելու հնարավորություն


11:12 , 29 նոյեմբեր, 2016

«Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի նոր նախագծում կան մի շարք ուշագրավ նորություններ: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի պարզաբանմամբ, խմբակցությունից դուրս գալով՝ պատգամավորը, մի կողմից, վայր չի դնի իր մանդատը, քանի որ դա սկզբունքորեն կհակասի սահմանադրությանը, բայց, մյուս կողմից էլ, նա չի ունենա այլ խմբակցություն մտնելու հնարավորություն: 

Նման պատգամավորը, ըստ էության, կհամարվի որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր: Նմաններին անգամ «անկախ պատգամավոր» անունը չի տրվի, քանի որ, ըստ նախարարի, «անկախ պատգամավոր» Եզրույթն առհասարակ կբացակայի օրենքից: Կստացվի, որ այդպիսիք ուղղակի կհամարվեն «խմբակցություններում չընդգրկվածներ»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։