«Հայոց աշխարհ». Սպառազինվելու համար պարտադիր չէ մտնել սպառազինության մրցավազքի մեջ. Վիգեն Սարգսյան


11:04 , 29 նոյեմբեր, 2016

«Ինչքան երկար կարող է դիմակայել Հայաստանը Ադրբեջանի կողմից պարտագրած սպառազինությունների մրցավազքին: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի համոզմամբ. «Սպառազինվելու համար պարտադիր չէ մտնել սպառազինության մրցավազքի մեջ:

21-րդ դարում սպառազինությունների տեսականին այնքան լայն է, որ միշտ կարելի է ընտրել այնպիսի զինատեսակներ, որոնք ասիմետրիկ պատասխանի և խելացի պաշտպանության՝ ավելի փոքր ռեսուրսով առավել արդյունավետություն ապահովելու հնարավորություն են տալիս: Դա բնավ չի նշանակում թե մենք չենք սպառազինվում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։