2016թ-ի հունվար-դեկտեմբերին ՀՀ-ից արտահանումն աճել է 20%-ով


10:46 , 29 նոյեմբեր, 2016

Картинки по запросу տնտեսական աճ2016 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 3 մլրդ 67 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 6%-ով: Այս մասին տեղեկացնում են ԱՎԾ-ից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու 10 ամիսներին արտաքին առևտրի ընդհանուր ծավալում արտահանումը կազմել է 1 մլրդ 952.3 մլն ԱՄՆ դոլար:
Հաշվետու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրից արտահանումն աճել է մոտ 20%-ով:

Նշենք, որ Հայաստանի արտահանման կառուցվածքում գերակշռում է 4 խումբ ապրանքատեսակ՝ հանքահումքային արտադրանք, պատրաստի սննդի արտադրանք, թանկարժեք քարեր ու մետաղներ, ոչ թանկարժեք մետաղներ: Ընդհանուր առմամբ՝ այս 4 ապրանքախմբերին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման ծավալի ավելի քան 80%-ը: