WikiLeaks-ը հրապարակել է 1979թ. ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավելի քան 530.000 նամակ ու փաստաթուղթ


05:57 , 29 նոյեմբեր, 2016

Картинки по запросу wikileaksՌուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ WikiLeaks կազմակերպությունը հրապարակել է 1979 թվականին ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավելի քան 530.000 նամակ ու փաստաթուղթ։ Նյութերը հրապարակվել են կազմակերպության կայքում։

Ջուլիան Ասանժի հիմնած կայքի հայտարարությունում նշված է, որ եթե ժամանակակից աշխարհում կարելի է որևէ տարի համարել «զրոյական», ապա այն 1979 թվականն է։

Հրապարակված փաստաթղթերում ներկայացված են Իրանի հեղափոխության, Սվերդլովսկում (ներկայիս Եկատերինբուրգ) սիբիրյան խոցի բռնկման, Չիկագոյում American Airlines-ի ինքնաթիռի աղետի, ռազմավարական սպառազինությունների սահմանափակման մասին խորհրդա-ամերիկյան երկրորդ պայմանագրի ստորագրման, Իրաքում Սադամ Հուսեինի իշխանության գալու, Աֆղանստան խորհրդային զորքեր մտցնելու և այդ թվականին աշխարհում գրանցված կարևոր այլ իրադարձությունների մասին տվյալներ։