03:56 , 29 նոյեմբեր, 2016
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական ռազմանավի անձնակազմը նոյեմբերի 26-ին Հորմուզի նեղուցում զենքն ուղղել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռի վրա։
Այդ մասին հայտարարել են Պենտագոնի ներկայացուցիչները։ Նրանք մանրամասնել են, որ ամերիկյան SH-60 Seahawk ուղղաթիռն անցել է իրանական երկու ռազմանավից 800 մետր հեռավորության վրա, ինչից հետո նրանցից մեկը զենքն ուղղել է նրա վրա՝ թիրախավորելով ուղղաթիռը։
Ամերիկյան կողմի պնդմամբ՝ միջադեպը գրանցվել է միջազգային ջրերում։ Պենտագոնի հաղորդմամբ՝ ուղղաթիռի անձնակազմը վտանգ չի զգացել, սակայն իրանական կողմի այդ գործողությունները որակվել են որպես «ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ», քանի որ կարող էին հանգեցնել էսկալացիայի։