02:20 , 29 նոյեմբեր, 2016Tert.am-ը գրում է.
![]()
Օհայո նահանգի Կոլամբուս քաղաքի տարածքում գտնվող համալսարանի մոտ մի խումբ մարդկանց վրա հարձակում գործած անձը Սոմալիի 18-ամյա քաղաքացի է: Այդ մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ հանցագործը ԱՄՆ-ում բնակվելու օրինական թույլտվություն է ունեցել: Նրա արարքի դրդապատճառները մինչ օրս անհայտ են:
Ինչպես ավելի վաղ լրագրողներին հաղորդել էր ոստիկանական վարչության ղեկավար Քրեյգ Սթոունը, տղամարդը սկզբում ավտոմեքենայով դուրս է եկել մայթ և վրաերթի ենթարկել մի քանի մարդու, իսկ հետո մսագործի դանակը ձեռքին սկսել է հետապնդել մարդկանց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ