Բեռլինը՝ 1945 թվականի հուլիսին. բացառիկ գունավոր կադրեր (տեսանյութ)


03:25 , 29 նոյեմբեր, 2016

Kronos Media ընկերությունը ներկայացրել է վավերագրական բացառիկ գունավոր կադրեր, որոնք պատկերում են պատերազմական գործողություններից հետո ավերակների վերածված Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը 1945 թվականի հուլիսին:

Բեռլինի ճակատամարտը տևեց 1945-ի ապրիլի 16-ից մինչև մայիսի 2-ը: Սովետական զորքերի հարձակման այդ օրերին կատաղի մարտեր էին ընթանում բառացիորեն ամեն շենքի համար: Կողմերը տվեցին հարյուր հազարավոր զոհեր, որոնց իրական թվաքանակը այդպես էլ հայտնի չէ մինչ հիմա: Կադրերում կտեսնեք Բրանդենբուրգյան դարպասները, Ռայխստագը, Adlon հյուրանոցը, Unter den Linden բուլվարը, փողոցով կրկին ընթացող տրամվայը, նաև՝ ավերակների մաքրման աշխատանքների դուրս եկած Բեռլինի կանանց: