Թուրքիայում նոր Սահմանադրության հանրաքվեից առաջ կվերացնեն արտակարգ դրության ռեժիմը


00:12 , 29 նոյեմբեր, 2016

turkAraratnews.am-ը գրում է.

Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները կառավարման նախագահական համակարգին անցում կատարել նախատեսող նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեից առաջ չեղյալ են հայտարարելու արտակարգ դրության ռեժիմի գործունեությունը։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը. «Եթե նոր Սահմանադրության վերաբերյալ նշանակվի հանրաքվե, ապա մենք որևէ մեկին առիթ չենք ընձեռի ասել, որ այն անցկացվել է ճնշման ներքո։ Այդ պատճառով էլ արտակարգ դրության ռեժիմը չեղյալ է հայտարարվել հանրաքվեից առաջ»։

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը երեք ամսով մտցվել է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո։ Այդ ժամկետի լրանալուց առաջ այն երկարաձգվել է ևս երեք ամսով։