ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է, թե ԴԱԻՇ-ը որքան տարածք է կորցրել Իրաքում ու Սիրիայում


22:32 , 28 նոյեմբեր, 2016

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը կորցրել է Իրաքում զավթած տարածքի 56 և Սիրիայում զավթած տարածքի 27 տոկոսը։ Այդ մասին ԱՄՆ-ի գլխավորած 68 երկրների միջազգային դաշինքի լիագումար նիստի արդյունքներով հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը.

«Տեղի ցամաքային ուժերը դաշինքի աջակցությամբ կարողացել են վերադարձնել Իրաքում ԴԱԻՇ-ի գրաված տարածքի 57 տոկոսը և Սիրիայում 27 տոկոսը»։

Զեկույցում նշվում է, որ վերջին ամիսներին զգալիորեն նվազել է սահմաններով զինյալների տեղաշարժի հնարավորությունները։ Դաշինքը նաև ընդգծել է ԴԱԻՇ-ի առաջնորդների զոհվելու արագացված տեմպերը։