iPhone 7-ը շարունակել է աշխատել՝ թթվային լուծույթի մեջ ընկղմվելուց հետո


08:30 , 27 նոյեմբեր, 2016

iPhone 7-ը շարունակել է աշխատել՝ թթվային լուծույթի մեջ ընկղմվելուց հետոBarometer.am-ը գրում է.

YouTube կայքի TechRax ալիքում տեսանյութ է հրապարակվել, որում բլոգերը iPhone 7 սմարթֆոնն ընկղմել է ուժեղագույն թթվում (fluoroantimonic acid):

Ըստ Gazeta.ru-ի՝ արդյունքում քայքայվել է սարքի ետևի կափարիչը:

Նշվում է, որ փորձից հետո բլոգերը միացրել է սմարթֆոնը, և այն շարունակել է աշխատել կանոնավոր կերպով: