21:59 , 28 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Կուբայի մայրաքաղաք Հավանայում Ֆիդել Կաստրոյի հրաժեշտի արարողությունը սկսվել է հրետանու 21 համազարկով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ Արարողության մեկնարկից հետո ամբողջ երկրում իջեցվել են պետական դրոշները։
Հանգուցյալ նախագահի դիափոշով անոթը դրվել է Հեղափոխության հրապարակի Խոսե Մարտիի անվան հուշահամալիրում, որտեղ այսօր մեծամասշտաբ հանրահավաք է ընթանում։
Հիշեցնենք, որ Ֆիդել Կաստրոն մահացել էր նոյեմբերի 26-ին 90 տարեկան հասակում։