21:40 , 28 նոյեմբեր, 2016Բոլորս էլ սիրում ենք նոր ու հետաքրքիր ֆիլմեր դիտել: Կինոյի իսկական սիրահարների համար առանձնացրել ենք հաջորդ տարվա ամենասպասվող ֆիլմերի ցանկը: Սպասե՛նք 2017-ին:

Դիսնեյի հայտնի հեքիաթը նոր կյանք կստանա գարնանը: Մուլտֆիլմի երկրպագուները ուրախ կլինեն իմանալ, որ դրա դասական բալլադների մեծ մասը օգտագործվելու են նաև ֆիլմում: Հրաշալի դերասանական կազմի, գունավոր պատկերների և ապշեցուցիչ գրաֆիկայի շնորհիվ ֆիլմը Ձեզ հաստատ կախարդական միջավայր կտանի:
Պրեմիերա՝ մարտի 16

Հաջորդ տարի Մարվել Ստուդիոսը պլանավորում է Տոր. Ռագնարոկ ֆիլմի լույս ընծայումը: Օդինի ամենակարող որդին միավորվում է անհավանական Հալքի հետ՝ Ռագնարոկը (աշխարհի վերջը) կանխելու համար: Սակայն Տիեզերքը փրկելու համար մեր հերոսները սկսում են կռվել կրակի հրեշ Սուրտուրի դեմ:
Պրեմիերա՝ հոկտեմբերի 25

Ստիֆեն Քինգի երկրպագուները պարտավոր են դիտել այս ֆիլմը: Գլխավոր դերում հանդես կգա Իդրիս Էլբան, ով կխաղա զինյալ Ռոլանդի կերպարում: Նրա առաջադրանքը կապվում է խորհրդավոր մի աշտարակի հետ, որը կարող է օգնել նրան փրկել աշխարհը կործանումից:
Պրեմիերա՝ հուլիսի 27

Կապիտան Ջեքի հին թշնամի, ուրվական ծովահենների առաջնորդ Կապիտան Սալազարը փախչում է Սատանայի Եռանկյունից և ցանկանում սպանել բոլոր ծովահեններին, այդ թվում՝ Ջեքին: Փրկվելու միակ եղանակը Պոսեիդոնի եռաժանին գտնելն է, որը իր տիրոջը տալիս է բոլոր ծովերը հսկելու ուժ:
Պրեմիերա՝ մայիսի 24

Եթե ռենջերների արկածների մասին ֆիլմերը երբևէ ստիպել են Ձեզ գամված մնալ բազմոցին՝ հեռուստացույցի առջև, ապա այս ֆիլմն իսկապես Ձեզ համար է: Ավագ դպրոցի աշակերտների խումբ, որոնցից յուրաքանչյուրն իր վախերն ու խնդիրներն ունի, պատահաբար օժտվում է գերբնական կարողություններով: Մեր մոլորակը վտանգի մեջ է, և այն կարող են փրկել միայն այս երիտասարդները:
Պրեմիերա՝ մարտի 23