16:52 , 28 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և 2017-ի հունվարին նրան պաշտոնում փոխարինող հանրապետական Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահի օգնական Քելլիեն Քոնուեյը:
«Օբաման և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պարբերաբար զրուցում են: Նախօրեին նրանք տևական ժամանակ հեռախոսազրույց են ունեցել»,- ասել է պաշտոնյան:
Ըստ Քոնուեյի՝ Թրամփն ու Օբաման փորձում են առաջ շարժվել և ձևավորել կառավարությունը: