16:44 , 28 նոյեմբեր, 2016
Newmag.am-ը գրում է.
Զմրուխտե աչքերով ու հրե վարսերով այս կինը քայլող սեր է: Մի քիչ էլ փերի… ու արդեն 30 տարի Տոնինո Գուերայի սրտի տիրուհին: Լորա…. Օ, Լորա… Նրա տատիկի մայրիկը՝ Կարսի նահանգապետի կինը, հայ էր:
Համաշխարհային կինեմատոգրաֆի լեգենդ Գուերան, անշուշտ, բացառիկ երևույթ է: Կինոյում ու գրականության մեջ թողած նրա հետքի, նրա արվեստի մասին հաստափոր գրքեր են գրվել ու էլի գրվում են… Բայց ես, դեռ չհասցրած դրանք կարդալ, կինոյի լեգենդար ասպետի ամենամարդկային սխրանքների մասին երկու շաբաթ լսեցի իր ամենասիրելիից: Սենյորա Լորայից: Պարզապես Լորայից:
Գուերան հաճախ էր բարկանում իտալացուն, իսկ ինձ համար հային բնորոշ խառնվածքով: Նյարդայնանում էր, երբեմն էլ իրեն պահում կամակոր ու քմահաճ երեխայի պես: Մի քանի վայրկյանից դառնում էր ամենաբարին ու հմայում իր փոքրիկ հաճոյախոսությամբ: Իսկ Լորան միշտ էր հանգիստ, Լորան միշտ ժպտում էր, ուրախ էր ու շատ նրբանկատ: Երբ մաեստրոն իտալերենից անցնում էր ջարդված ռուսերենի ու սկսում արդեն մեզ համար էլ հասկանալի լեզվով բարկանալ ու բողոքել Լորայից կամ էլ արևի` այդ պահին իրեն չգոհացնող դիրքից, նույնիսկ այդ ժամանակ էլ Լորան ժպտում էր ու ասում.
– Տոնինոչկո, per favore, հանգստացիր, ոչինչ, հիմա ամպերը կգան, լրագրողները կգնան, մի’ բարկացիր:
Լորան իր ամուսնու հայելին է: Նա աշխատել է Փարաջանովի ու Տարկովսկու հետ: Գուերան, որ կինոյի տիտանների ամենամտերիմ ընկերն էր ու պահանջված սցենարիստը, հենց նկարահանումների ժամանակ է տեսնում Լորային, անմիջապես սիրահարվում ու արդեն 30 տարի է՝ սիրահարված է: Փարաջանով-Գուերա ընկերության հիմքում դարձյալ Լորան է: Ու սալաքարը: Առաջին անգամ, երբ հանդիպեցին, Փարաջանովը բռնեց Գուերայի ձեռքից, ասաց. «Գնացինք…ե: Ու տարավ տեսնելու, թե ինչպես են տաք ասֆալտի տակ թաղվում հին սալաքարերը: Հետո ծնկի իջավ ու շոյեց դրանք: «Մկրտվելուցե հետո ընկերությունը ձգվեց 30 տարի՝ մինչև Փարաջանովի վերջին օրը:
Լորան նաև պոետ է ու թարգմանում է հանճարեղ ամուսնու գիրն ու խոսքը: Հայաստանյան այցի ամբողջ ընթացքում, իսկ մաեստրոն այն կոչեց «Ուղղահայաց ճամփորդություն կամ ուղևորություն դեպի դարերի խորքը», դարձյալ Լորան էր նրա թարգմանիչը: Մաեստրոյի ամեն բառը մի պատմություն էր, նուրբ բյուրեղապակու պես պատմություն, համենայն դեպս՝ Լորայի շուրթերին: Նա մի քիչ արագ է շնչում, ու լսելիս փշաքաղվում ես: Գուերայի յուրաքանչյուր բառը նա զգուշությամբ հավաքում է ափերի մեջ, մի քիչ ներշնչվում ու զգույշ, հատիկ-հատիկ բաժանում աշխարհին:
Ճիշտ է, Լորան էլ էր մի քիչ հոգնել: Նույնիսկ շատ էր հոգնել: Հատկապես մեզնից, մեր տեսա ու ֆոտոխցիկներից, որոնք անընդհատ միացված էին ու ամենուր հետապնդում էին նրանց: Լորան ասում է.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ