21:30 , 28 նոյեմբեր, 2016Բոլորս էլ գիտենք, որ մեր սմարթֆոնների մարտկոցները վատն են, քանի որ դրանք չափից արագ լիցքաթափվում են։ Սակայն դա մասամբ մեր մեղավորությունն է, քանի որ մենք այն սխալ ենք վերալիցքավորում։ Շատ մարդիկ անհիմն համոզմունք ունեն, որ քիչ-քիչ և մեծ հաճախականությամբ վերալիցքավորելու արդյունքում մենք վնասում ենք սմարթֆոնի մարտկոցը, սակայն առավել սխալ համոզմունք ուղղակի չի կարող լինել։
BlogNews–ը պարզել է, թե ինչպես է պետք լիցքավորել սմարթֆոնի մարտկոցը՝ առավելագույն արդյունավետությամբ օգտագործում ապահովելու համար։
Անջատեք այն հոսանքից, երբ ամբողջովին լիցքավորված է

Մի շարք հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ամբողջովին լիցքավորված սմարթֆոնը հոսանքին միացված թողնելը, ինչպես լինում է գիշերը լիցքավորելու արդյունքում, մեծ վնաս է հասցնում մարտկոցին։ 100%-ով լիցքավորվելուց հետո մարտկոցը շարունակում է հոսանք ստանալ, ինչի արդյուքում ավելանում է լարվածությունը։ Դա բերում է մարտկոցի քիմիական էլեմենտների մաշվածության և վատթարացնում է մարտկոցի ընդհանուր աշխատանքը։
Իրականում փորձեք չլիցքավորել մինչև 100%

Այսպես արեք գոնե այն դեպքերում, երբ սրա կարիքը չկա։ Մեր սմարթֆոնների լիթիում–իոնային մարտկոցները կարիք չունեն 100% -ով լիցքավորվելու։ Ավելին՝ 100%-ով լիցքավորվելը հակացուցված է։ Իհարկա, սա հակաինտուիտիվ է թվում, սակայն փաստն այն է, որ առավել արդյունավետ օգտագործման համար պետք է սմարթֆոնը լիցքավորել օրվա մեջ մի քանի անգամ, երբ հնարավորություն կա։
Լիցքավորեք սմարթֆոնը, երբ դրա հնարավորությունն ունեք

Պարզվում է՝ մեր սմարթֆոնների մարտկոցները շատ ավելի լավ են գործում, երբ մենք դրանք լիցքավորում ենք փոքր չափաբաժիններով օրվա մեջ մի քանի անգամ։ Հետազոտությունների արդյունքում պազվել է, որ մարտկոցը պետք է վերալիցքավորել, երբ այն կորցնում է ընդհանուր լիցքի 10%-ը։ Բնականաբար, սա հարմար տարբերակ չէ, այդ իսկ պատճառով էլ լիցքավորեք սմարթֆոնը, երբ ազատ ժամանակ ունեք և դա արեք փոքր լիցքերով՝ 10% - 15%։
Սմարթֆոնը զով տեղում պահեք

Սմարթֆոնների մարտկոցները չափազանց զգայուն են ջերմության նկատմամբ, այդ իսկ պատճառով էլ նույնիսկ «Apple» ընկերությունը խորհուրդ է տալիս ազատվել այն պատյաններից, որոնց տաքացնում են սմարթֆոնը լիցքավորման ժամանակ։ Եթե նկատում եք, որ սմարթֆոնը տաքանում է լիցքավորման ժամանակ, ապա հեռացրեք պատյանը։ Եթե վառ արևի տակ եք, ապա սմարթֆոնը ստվերի տակ դրեք։ Դա կխնայի մարտկոցի առողջությունը։