Վրաստանի վարչապետը պաշտոնապես նշանակեց նախարարների կաբինետի անդամներին


15:46 , 28 նոյեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պաշտոնապես նշանակել է նախարարների կաբինետի բոլոր անդամներին: Այդ մասին նոյեմբերի 28-ին հայտնել է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը:

«Վրաստանի վարչապետը հրամանագիր է ստորագրել նախարարների կաբինետի նոր անդամների նշանակման մասին»,-ասված է հայտարարության մեջ:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նոյեմբերի 27-ին կարգադրություն է հրատարակել վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին վարչապետ նշանակելու մասին: Ավելի վաղ նոյեմբերի 26-ին խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահություն է հայտնել Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ նոր կառավարությանը եւ «Ազատություն, արագ զարգացում, բարեկեցություն» անվանումը կրող կառավարական ծրագրին:

Նախարարների կաբինետի նորացված կազմի փոփոխությունները հիմնականում վերաբերել են ֆինանսատնտեսական սեկտորին: Նոր կառավարությունում իրենց պաշտոնները պահպանել են արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության նախարարները եւ այլ նախարարությունների ղեկավարներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: