Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ ավիաչվերթները չեղյալ են հայտարարվել


12:00 , 28 նոյեմբեր, 2016

Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ ավիաչվերթները չեղյալ են հայտարարվելAysor.am-ը գրում է.

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ավիաչվերթը չեղյալ է հայտարարվել: Համապատասխան տեղեկությունը հրապարակված է երևանյան օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակում: Օդանավը պետք է վայրէջք կատարեր «Զվարթնոցում» 12:15-ին:

«Շերեմետյեվո» օդանավակայանից չվերթը, որը պետք է վայրէջք կատարի Երևանում 13:37-ին, ուշանում է: Ուշանում է նաև Նովոսիբիրսկից ավիաչվերթը: Ըստ չվացուցակի, օդանավը պետք է վայրէջք կատարի երևանում 13:47:

Համապատասխանաբար, նույն ուղղություններով Երևանից ավիաչվերթները չեղյալ են հայտարարվել կամ կիրականացվեն ուշացումով:

Պատճառը՝ Ռուսաստանում վատ եղանակային պայմաններն են: