Հրդեհ Մասիս քաղաքում


11:36 , 28 նոյեմբեր, 2016
Հրդեհ Մասիս քաղաքումՆոյեմբերի 28-ին, ժամը 09.49-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի 12-րդ շենքի մոտակայքում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.59-ին, մարվել՝ 10.10-ին: 

Գ. Ղ.-ին պատկանող երկաթե տնակում մասամբ այրվել է բանանի 6 արկղ: