Հյուսիսային Կորեայում եռօրյա սուգ է հայտարարվել՝ կապված Ֆիդել Կաստրոյի մահվան հետ


09:40 , 28 նոյեմբեր, 2016

Հյուսիսային Կորեայում եռօրյա սուգ է հայտարարվել՝ կապված Ֆիդել Կաստրոյի մահվան հետ։ Այս մասին հայտնում է «Նոդոն սինմուն» թերթը։

Համաձայն այնտեղ հրապարակված Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի հրամանի՝ նոյեմբերի 28-30-ը երկրի կենտրոնական հաստատություններում կբարձրացվեն սգո դրոշներ։

Կիրակի հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինը Կուբա էր ուղարկել ցավակցական հեռագիր։

Ֆիդել Կաստրոն կյանքից հեռացել է 90 տարեկանում, ուրբաթ, ինչի մասին նրա եղբայրը՝ Կուբայի ներկայիս առաջնորդ Ռաուլ Կաստրոն, հայտարարել էր պետական հեռուստատեսությամբ։ Կուբայական հեղափոխության առաջնորդի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, Սանտյագո-դե-Կուբա քաղաքում։