07:24 , 28 նոյեմբեր, 2016
Lurer.com-ը գրում է.
Իսրայելական The Jerusalem Post թերթի փոխանցմամբ՝ իսրայելական ավիացիան Սիրիայում հարվածել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ կապված զինյալներին։
Դա եղել է նրանց կողմից Գոլանի բարձունքների հարավային հատվածում պարեկություն կատարող իսրայելցի զինծառայողների վրա կատարված հարձակման պատասխանը։
Այդ մասին հայտնել է ՑԱԽԱԼ-ի ռադիոկայանը։ Վերջինիս հայտարարությամբ մեջ նշվել է, որ հարվածը հասցվել է խոշոր տրամաչափի գնդացիր ունեցող ավտոմեքանեյի, որում գտնվել է չորս ահաբեկիչ, որոնք ըստ ամենայնի ոչնչացվել են։
Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությունը հայտնել է, որ տեղյակ է միջադեպի մասին, սակայն մանրամասները կհայտնի ավելի ուշ։