05:14 , 28 նոյեմբեր, 2016
Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Die Welt-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ եվրաինտեգրումն ընթացել է չափազանց արագ տեմպերով, ինչի արդունքում ոչ բոլորն են հասցրել իրենց հետևից։
«Շատերը տառապում են այն գիտակցմամբ, որ մեր աշխարհը վերափոխվում է միասնական օրգանիզմի»,-համոզված է քաղաքական գործիչը։ Գաուկը նաև նշել է, որ մարդը, ինչպես նախկինում, հայրենիքի կարիք ունի, և շատ քչերն են իրենց զգում «աշխարհի քաղաքացի»։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք պետք է դադար առնենք և մտածենք այն մասին, թե ինչպիսի նպատակներ են դրված մեր առջև և ինչ տեմպով կարող ենք առաջ շարժվել»,-հայտարարել է գերմանացի քաղաքական գործիչը։ Նա դեմ է արտահայտվել եվրոպական պետությունների ապաինքնիշխանացմանը։ «Այն, ինչ կարող է արվել ազգային մակարդակով, պետք է մնա այնտեղ»,-ասել է նա։
Գաուկը կարծում է, որ ԵՄ հիմնական հանձնարարությունն այսօր հանդիսանում է բլոկի ամրապնդումը։ «Մենք պետք է համոզենք մեր երկրների բնակիչներին նրանում, որ միասնական Եվրոպան կոշտ կանգնած է ազատության, ժողովրդավարության, խաղաղության և իրավունքների գերակայության արժեքների վրա»,-ընդգծել է նախագահը։ Քաղաքական գործիչը համոզված է, որ եվրոպական միասնության գաղափարը դեռևս ողջ է, սակայն ինտեգրացիոն գործընթացների հետագա արագացումը կարող է խաչ դնել Արևմտյան կիսագնդի ամենահավակնոտ քաղաքական նախագծի վրա։