20:15 , 27 նոյեմբեր, 2016
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 26-ին հանդիպել է Լիբանանի մշակույթի նախարար Ռայմոն Արաիջիին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման նպատակով իրականացվող քայլերը, տարբեր բնագավառներում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարար Արաիջին ներկայացրել է Լիբանանի նախագահի ընտրությունից հետո երկրում տեղի ունեցող զարգացումները։
Նախարարներ Նալբանդյանը և Արաիջին քննարկել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցության սերտացմանն ուղղված ջանքերը, ՖՄԿ գագաթաժողովի: