19:30 , 27 նոյեմբեր, 2016
168.am-ը գրում է.
Անկարան լիակատար պատասխանատվություն է կրում մերձավորարևելյան տարածաշրջանում ներկայիս լարվածության համար, շաբաթ օրը հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը:
«Անկարան լիարժեք կերպով պատասխանատվություն է կրում ինչպես տարածաշրջանի ներկայիս լարվածության համար, այնպես էլ Սիրիայի և Իրաքի հետ հարաբերությունների»,- հայտարարել է Միկդադը, որի խոսքերը մեջբերում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:
Սիրիացի դիվանագետը նաև պահանջել է, որպեսզի Թուրքիայի իշխանություններն անհապաղ դուրս բերեն զորքերը Սիրիայի տարածքից: