Բաշարն Ասադն ու Հասան Նասրալլահը գաղտնի հանդիպել են երկու երկրների սահմանագծում


18:30 , 27 նոյեմբեր, 2016

876055_20161127124920Newsru.co.il-ի փոխանցմամբ՝ լիբանանյան «Հզբոլլահ» շիական խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլահը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Լիբանանյան ԶԼՄ-ների պնդմամբ՝ գաղտնի հանդիպումն անցկացվել է երկու երկրների սահմանին։

Հանդիպման ժամանակ Նասրալահը Ասադին հայտբել է Սիրիայի ու «Հզբոլլահի» միջև ռազմավարական համաձայնագրի իր տեսլականի մասին։ Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։

Ներկա դրությամբ լիբանանյան խմբավորման հազարավոր զինյալներ ռազմական գործողություններին մասնակցում են Բաշար Ասադի ուժերի կողմից։ Նրանք մեծ ներդրում ունեն ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։

Նոյեմբերի կեսին «Հզբոլլահը» զորահանդես է անցկացրել Սիրիայի Կասայր քաղաքում, որի ժամանակ ցուցադրել է ամերիկյան արտադրության տեխնիկա, որը ենթադրաբար ստացվել է լիբանանյան բանակից։